Բացել լրահոսը Փակել լրահոսը
շամշ
A A
Հասարակություն

Արդարադատության ակադեմիայի հարակից շինհրապարակում կառուցվող էլիտար շենքի տարածքում տեղի է ունեցել հսկայական ժայռաբեկորների փլուզում

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Փիրումյաններ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող Արդարադատության ակադեմիայի տարածքում փլուզում է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։    Պարզվել է, որ Արդարադատության ակադեմիայի հարակից շինհրապարակում տեղի է ունեցել հողաշերտի և հսկայական և ապառաժ տուֆ քարերի փլուզում, ինչի հետևանքով փլուզվել է նաև ակադեմիայի ճաղավանդակներով պարսպի մի հատված, կոտրվել նստարաններ, առաջացել են վտանգ ներկայացնող ճաքեր։ Բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փլուզման հետևանքով չի վնասվել հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին ակադեմիայի տարածքում կանգնեցված խաչքարը։ Սակայն, չգիտես ինչու, բացակայում է այն ցուցանակը, որը օրենքի պահանջով՝ կառուցող ընկերությունը պետք է փակցրած լիներ այդ ցուցանակը, որի վրա գրված պիտի լիներ, թե ով է կապալառուն, պատվիրատուն, շինարարության թույլտվութունը երբ է տրվել, ում կողմից, երբ է ավարտվելու շինարարական աշխատանքները, այդ թվում՝ կառուցումը։ Մինչդեռ տեղադրված էին միայն ինչ-որ գովազդային պաստառներ, ինչպես նաև «խնդրում ենք չկայանել, առկա է փլուզման վտանգ» ցուցանակներ։ Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները։  Իրավիճակի մասին ոստկանությունը տեղեկացրել է նաև Երևանի քաղաքապետարան ու Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ։