Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ խոտածածկ տարածքում
A A
Հասարակություն

Դավիթ Բեկ գյուղի մոտ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 11։54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։35-ին, մարվել՝ 15։00-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։