Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից․ Զախարովայի մեկնաբանությունը (տեսանյութ)

Ռուսաստանը նկատում է արտատարածաշրջանային դերակատարների կողմից փորձեր՝ Ուկրաինայում անկայուն իրավիճակը փոխադրել հետխորհրդային տարածության այլ հատված, մասնավորապես Հարավային Կովկաս: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ այդ գիծը չափազանց վտանգավոր է և ապակառուցողական:

«Այո, մենք տեսնում ենք, որ մի շարք արտատարածաշրջանային դերակատարներ փորձեցին յուրացնել խաղաղ կարգավորման կամ խաղաղության պայմանավորվածությունների հարցում դափնիները: Մենք ագահ չենք, պատրաստ ենք կիսվել»,- ասել է նա: Զախարովան նշել է, որ նույն ուժերի կողմից նկատվում է միտում՝ սեպ խրել 2020թ. աշնանը ձեռք բերված պայմանավորվածությունների գործում:

Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածությունների լիարժեք կատարումը տարածաշրջանում կայունության և խաղաղության գրավականն է: Ընդ որում, ըստ Զախարովայի, կարևոր է այդ պայմանավորվածությունների կատարումը բոլոր ուղղություններով՝ հաղորդակցությունների բացում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի նախապատրաստում: «Իր կողմից մեր երկիրը Բաքվի ու Երևանի հետ շփումներում շարունակում է եռանդուն ջանքերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ: Համապատասխան քայլեր ձեռնարկվում է նաև ՀԱՊԿ գծով»,- ասել է Զախարովան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով