Բացել լրահոսը Փակել լրահոսը
բաբայան
A A
Հասարակություն

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին շնորհվել է Ազատության մրցանակ

Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի 2022 Գալա միջոցառում, որի ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին շնորհվել է Ազատության մրցանակ։ Հայտնում է Արցապի ԱԳՆ-ն։
 
Նախարարը երախտագիտություն է հայտնել Հայ Դատին՝ իր համեստ աշխատանքը նման բարձր գնահատանքի արժանացնելու համար՝ ընդգծելով, որ կշարունակի անմնացորդ ծառայել հայրենիքին և պետությանը։
 
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։