Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1664399059534
A A
Քաղաքականություն

Փաշինյանը դիմել է միջազգային հանրությանը

«Ադրբեջանական նոր հարձակման հետևանքով այսօր Հայաստանի տարածքում երեք հայ զինվոր է զոհվել։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։

Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի։

Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն են»,-Թվիթերում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։