A
A
Շախմատային դեսանտ Մոսկվայում
«Աերոֆլոտ Օփեն» 10-րդ շախմատային փառատոնը տեղի կունենա փետրվարի 8-16-ը, Մոսկվայում: Ավանդույթի համաձայն այդ մրցումներին Հայաստանից կմասնակցեն մեծ թվով շախմատիստներ:
Ուժեղագույնների մրցաշարում (A խումբ), ուր ընդգրկվել են 87 շախմատիստեր, մեր հանրապետությունը կներկայացնեն գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը (2721), Տիգրան Լ. Պետրոսյանը (2604) եւ Ավետիք Գրիգորյանը (2595):
B խմբում (105 մասնակից) հանդես կգան Վահե Բաղդասարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը, Սուրեն Պողոսյանը, C խմբում (103 մասնակից)` Մարկ Բասենջյանը, Վահագն Խաչատրյանը, Վարդան Խոջայանը, Սարգիս Վ. Մանուկյանը, Մանվել Պետրոսյանը, Արամ Պլուզյանը, Դավիթ Շահինյանը եւ Տիգրան Սիմոնյանը: