Բացել լրահոսը Փակել լրահոսը
գերիներ
A A
Հասարակություն

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ գերիներին

Սեպտեմբերի 23-ին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են սեպտեմբերի

ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին, որոնց գերեվարումը ԿԽՄԿ-ին հաստատել են ադրբեջանական իշխանությունները:

Տեսակցությունն իրականացվել է առանձնազրույցների ձևաչափով, կապ է հաստատվել ընտանիքների հետ։ Հայտնում է ԿԽՄԿ-ն։
 
Իր հանձնագրի համաձայն՝ նման տեսակցությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև օգնում վերականգնել և պահպանել կապը ընտանիքի հետ։
 
Ելնելով ԿԽՄԿ ընթացակարգերից՝ այցելությունների հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում են միայն պատկան մարմիններին: