Բացել լրահոսը Փակել լրահոսը
f63315fc16611c_63315fc166163
A A
Քաղաքականություն

Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի հայ-թուրքական գործընթացը

Թուրքիայում այսօր տեղի է ունենալու կառավարության նիստ, որի  ընթացքում քննարկվելու են Էգեյան ծովում Հունաստանի հետ ստեղծված իրավիճակը,  ռուս-ուկրաինական պատերազմը, երկրի տարածքում և դրանից դուրս իրականացվող օպերացիաները, ինչպես նաև տնտեսական իրավիճակին  առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքական  yenicaggazetesi  լրատվական կայքն էլ նշում է, որ կառավարության նիստին նաև քննարկվելու է հայ-թուրքական կարգավորման գործընթացը: 

Խոսվելու է նաև Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: 
 
facebook sharing button
twitter sharing button