Բացել լրահոսը Փակել լրահոսը
309141698_5355694067862935_3170596309662870536_n
A A
Մշակույթ

Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է

1869 թվականի սեպտեմբերի 26-ին է ծնվել հայ ազգային դասական երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր, երաժշտագետ-բանահավաք, խմբավար, երգիչ, մանկավարժ Կոմիտաս Վարդապետը։
 
«Կոմիտասի ստեղծագործական գործունեությունը հաստատուն հիմք դրեց հայ պրոֆեսիոնալ երաժշտության ողջ հետագա զարգացման համար: Ընդհանրացնելով և քննադատաբար վերամշակելով իր նախորդների փորձը՝ Կոմիտասը հայ երաժշտությանը միանգամայն այլ որակ հաղորդեց: Կոմիտասի ստեղծագործությունը բացահայտեց ազգային երաժշտության՝ նախորդ դարերի անծայրածիր հեռաստանները՝ հասնելով նրա ձևավորման բուն ակունքին, և, միաժամանակ, այն ուղղված էր ապագային, սերտորեն կապված համաշխարհային երաժշտության զարգացման նոր փուլի հետ: Հենց դրանով է բացատրվում Կոմիտասի արվեստի համապարփակ ազդեցությունը հայ կոմպոզիտորների հետագա սերունդների վրա:
 
Որքան էլ այդ կոմպոզիտորները տարբեր լինեն իրենց անհատական նկարագրով և ոճական ուղղվածությամբ, դիմելով Կոմիտասին՝ նրանք մշտապես կենսատու գեղարվեստական գաղափարների անսպառ աղբյուր են հայտնաբերում նրա ստեղծագործության մեջ»:
 
Գևորգ Գյոդակյան