Բացել լրահոսը Փակել լրահոսը
ստեփանակերտ
A A
Հասարակություն

Չնայած պատերազմի հարուցած դժվարություններին` արցախահայությունը գտավ ուժ ապահովելու Ստեփանակերտի բնականոն կյանքը․ Երևանի քաղաքապետի ուղերձը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձը է հղել Ստեփանակերտի օրվա առթիվ։
Ուղերձը՝ ստորև․ 
 
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրվա առթիվ իմ և երևանցիների անունից շնորհավորում եմ ստեփանակերտցիներին ու գործընկերոջս` քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:
 
Քաղաքի օրը ևս մեկ առիթ է փաստելու, որ չնայած պատերազմի հարուցած դժվարություններին` արցախահայությունը գտավ ուժ ու կամք աշխատելու և ապահովելու քաղաքի բնականոն կյանքը: Հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված գործակցությունը կրելու է շարունակական բնույթ և համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարողանալու ենք նպաստել մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացմանն ու առկա խնդիրների հետզհետե հաղթահարմանը:
 
Մաղթում եմ խաղաղ երկինք Երևանի քույր քաղաք Ստեփանակերտին: