Բացել լրահոսը Փակել լրահոսը
հանրային
A A
Հասարակություն

Հանրային հեռուստաընկերությունը ՏԻՄ ընտրություններին նախորդող՝ լռության օրը հեռարձակում է ՔՊ-ի թեկնածու Արմեն Հակոբջանյանի հարցազրույցը

ՀՀ քաղաքացիների հարկերով աշխատող Հանրային հեռուստաընկերությունը ՏԻՄ ընտրություններին նախորդող՝ լռության օրը հեռարձակում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սիսիան համայնքի համամասնական ցուցակի առաջին համարի թեկնածու Արմեն Հակոբջանյանի հարցազրույցը, որն ամբողջությամբ նախընտրական բովանդակությամբ է՝ այդպես խախտելով ԸՕ-ի 19-րդ հոդվածը։
Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Հռիփսիմե Հովհաննիսյանը։

«Դեռ չենք խոսում այն մասին, որ նախընտրական քարոզչության շրջանում նույն Հանրային հեռուստաընկերությունը չի պահպանում նաև լուսաբանման հավասարությունը՝ այլ թեկնածուների նման ձևաչափով հաղորդման մասնակցելու հնարավորություն չտալով։ Գոնե «Ապրելու երկիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արա Զաքարյանին հարցազրույցի հրավեր չի եղել։

Ստացվում է, որ ոչ միայն ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի իրավունքներն են ոտնահարվել, այլ նաև խախտվել է հանրության՝ լիարժեք տեղեկացված լինելու իրավունքը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Հանրային հեռուստաընկերությանը, ՀՌՀ և ԿԸՀ պարզաբանում ստանալու համար»,- գրել է մամուլի խոսնակը։