A
A
ՌԴ-ում դասալքության համար սահմանվել է 5-10 տարվա ազատազրկում
Աջակցիր «Ա1+»-ինԴասալքության համար ՌԴ քաղաքացիները կդատապարտվեն 5-10 տարվա ազատազրկման։ Այս և Քրեական օրենսգրքի՝ զինվորական ծառայությանը վերաբերող մի շարք այլ լրացումների փաթեթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է այսօր։ «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ ՔՕ-ում ավելացել է Դիակապտությանը վերաբերող հոդված, որի համար սահմանվել է 15 տարվա ազատազրկում։
Խստացվել է նաև մարտական առաջադրանքը չկատարելու դեպքում նախատեսված պատիժը։ Զորակոչված պահեստազորի զինծառայողները հավասարապես նույն պատասխանատվությունն են կրելու, ինչ՝ պայմանագրայինները։