Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զինվոր
A A
Հասարակություն

Զինծառայողը, ում հայրը ինքնասպանության էր գործել, պատերազմից երկու օր անց այլևս կապի դուրս չի եկել. News.am

Զինծառայողը, ում հայրը որդուց լուր չստանալու պատճառով ինքնասպանություն էր գործել, վերջին անգամ պատերազմից  2 օր հետո է զանգահարել եւ մինչեւ այժմ կապի դուրս չի եկել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը:

«Երբ դժբախտ դեպքը տեղի էր ունեցել` հայրն իրեն կախել էր, ցերեկվա ժամը 3-4-ի հատվածում, բայց 5-7-ի սահմաններում տղան զանգել է տուն, ասել է՝ իր հետ ամեն ինչ նորմալ է: Այդ զանգից երկու օր հետո էլ է զանգահարել, խոսել, սակայն դրանից հետո կապի դուրս չի եկել, չեն խոսել նրա հետ:Այս պահին ոչ ոք տեղեկություն չունի տղայից»,- ասաց Ահարոն Խաչատրյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: