Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Չեղարկված տոն. թշնամին`սահմանին, ծնողները`Եռաբլուրում. Region 5+ (տեսանյութ)

31-ամյա անկախ Հայաստանը շարունակում է շատ թանկ գին վճարել անկախության, պետականության եւ ինքնիշխանության պահպանման համար: Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքով Հայաստանն ունի նախնական տվյալներով 207 զոհ, 293 վիրավոր, առնվազն 20 զինծառայող գերեվարված է: Ունենք տարածքային զգալի կորուստներ:

Մեր անկախության 31-րդ տարում ՄԱԿ-ի ամբիոնից հնչում է այսպիսի բովանդակությամբ ուղերձ՝ ուղղված աշխարհին. «Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները, նոր ագրեսիայի, հետագա էսկալացիայի ռիսկը մնում է շատ բարձր»:

«Հետագա էսկալացիայի մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այս իրավիճակին տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը, ինչը լրջագույն հարցեր առաջացրեց հայ հասարակության շրջանում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը եւ հրապարակային հարց ուղղեց Արդրբեջանի նախագահին, թե կարո՞ղ է ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում է կամ պատրաստ է ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն:

Ո՞րն է ստեղծված իրավիճակից ելքը. գտնել լուծումներ՝ բանակցելով խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ, թե՞՝ պատրաստվել հերթական պատերազմին: