Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման առաջնագիծ (1)
A A
Պաշտոնական

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ․ ՊՆ

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայտնում է ՊՆ-ն։
 
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
 
Հայկական կողմում կորուստներ չկան։