Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«18 տարեկան տղան այլեւս ծնողինը չի, այլ հասարակությանը»․ Աղազարյանի ուշագրավ պահվածքը Եռաբլուրում․ Առավոտ (տեսանյութ)

«Ես չեմ տեսել, ի՞նչ էին անում որ իրենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, երբ լրագրողներից մեկի էկրանին տեսավ Եռաբլուրում այսօր կատարվածի տեսանյութերից մեկը։

Տասնյակ ծնողներ այս գիշեր մնացել էին Եռաբլուրում՝ փակելու համար Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Նրանց, այդ թվում՝ տարեց կնոջը, կարմիր բերետավորներն ուժի կիրառմամբ, քարշ տալով այսօր հեռացրին, որպեսզի չխոչընդոտվի ՀՀ անկախության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։ Հովիկ Աղազարյանը «ոչ ճիշտ մոտեցում» որակեց ծնողների այն պահանջը, որ չեն ցանկանում որդիների գերեզմանին որեւէ մեկը մոտենա։ Հարցին՝ այդ դեպքում ոստիկանների՞ մոտեցումն էր ճիշտ, Աղազարյանը պատասխանեց․

«Եթե պետք է խանգարեն, ոստիկանությունն ինչի՞ համար է։ Պետք է պահպանվի հասարակական կարգուկանոնը։ Եթե պետական մակարդակով միջոցառում է տեղի ունենում, պետք է ապահովվի դրա անհրաժեշտ մակարդակը։ Այսօր բոլորս լարված վիճակում ենք, պետք չէ թույլ տալ մեկ-երկու անախորժություն։ Ոստիկանությունը վա՞տ է անում, որ նման բան է անում։ Լավ է անում, հարյուր անգամ ասացի, որ լավ է անում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով