Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եռաբլուրում բերման ենթարկել
A A
Քաղաքականություն

Մեր երկրում կա որոշում կայացնողների և կատարողների արժանապատվության ճգնաժամ․ Թաթոյան

ՀՀ ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր վարչապետի այցից առաջ Եռաբլուրում զոհվածների ծնողներին բիրտ ուժով բերման ենթարկելու միջադեպին՝ գրելով․
 
Այսօր առավոտյան զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուրում» Ոստիկանության «կարմիր բերետավոր» ծառայողների բացարձակ անթույլատրելի վերաբերմունքը ևս մեկ ապացույց է, որ մեր երկրում կա որոշում կայացնողների և կատարողների արժանապատվության ճգնաժամ:
 
Ծնողները Հայրենիքին տվել են ամենաթանկը և նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի ամենաբարձր երախտիքով` անկախ նրանց հայացքներից:
Տեղի ունեցածն ապացուցեց ևս մեկ անգամ, որ բարեփոխելու փոխարեն իշխանությունը Ոստիկանությանը ծառայեցնում է իր քաղաքական շահերին` դարձնելով այն այդ շահերի զոհը, հեղինակազրկելով Ոստիկանությանը և ձախողելով «բարեփոխումները»:
Օրենքներն անգամ ընդունվում են այնպես, որ դրանք ծառայեն ոչ թե իրավունքին, այլ քաղաքական հաշվարկներին:
 
Բազմիցս եմ ասել, որ Ոստիկանության բարեփոխումը միայն գեղեցիկ մեքենաներով ու համազգեստով չի որոշվում. անհրաժեշտ է իրական բարեփոխել Ոստիկանության հատկապես այն ծառայությունները, որոնք անմիջականորեն են մարդկանց հետ առնչվում:
Տեղի ունեցածն արժանապատվության, անձնական ազատության և մյուս սահմանադրական ու միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումներ էր: