Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԱՊԿ
A A
Քաղաքականություն

2022 թվականի նոյեմբերին Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ ամենամյա գագաթնաժողովը

2022 թվականի նոյեմբերին Երեւանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենամյա գագաթնաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նոյեմբերին Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենամյա գագաթնաժողով»,- ասել է Պուտինը:

Ավելի վաղ, Պուտինը հայտարարել էր, որ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սրացումը նվազեցնելու ուղղությամբ: