Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» համալրում է կազմը

Սպորտ
04c26655fd0bc2253ac0f7b2e676ab43

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» պայամանագիր է կնքել սերբ 30-ամյա պաշտպան Դրագան Դրագուտինովիչի եւ «Կիլիկիայի» նախկին պաշտպան Արտաշես Առաքելյանի հետ: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: «Բանանցի» ղակավարությունը թիմ է հրավիրել ֆիզպատրաստության նոր մարզիչ։ 2011 թվականին այդ պարտականությունները կկատարի սերբ մասնագետ Պետար Միլանովիչը։

Հանրապետության փոխչեմպիոնն այժմ մարզվում է սեփական մարզադպրոցում: Փետրվարի 10-ին «Բանանցը» կմեկնի Անթալիա, որտեղ կանցկացնի երկրորդ արտասահմանյան ուսումնամարզական հավաքը։ Դրա ընթացքում մեր թիմը նախատեսել է 5 ստուգողական հանդիպում:

Փետրվարի 12-ին «Բանանցը» ուժերը կչափի կամ ռումինական «Գլորիա Բիստրիցայի», կամ ղազախական «Լոկոմոտիվի» հետ։ 16-ին մեր թիմի մրցակիցը կլինի բելառուսական «Նաֆտանը», 19-ին` Կրասնոդարի «Կուբանը»։ Մյուս երկու հանդիպումները կկայանան փետրվարի 23-ին ու 27-ին, սակայն մրցակիցները հայտնի կդառնան հենց տեղում։

Հիշեցնենք, որ «Բանանցը» հունվարին Անթալիայում կազմակերպած ուսհավաքին անցկացրել էր երեք ստուգատես, որոնցից մեկում հաղթել էր («Սարպսբորգ»` 2:1), մեկն ավարտել ոչ-ոքի («Կայրաթ»` 1:1), իսկ երրորդում` պարտվել («Մետալուրգ» Դոնեցկ` 0:3):