Բացել լրահոսը Փակել լրահոսը
1092936
A A
Հասարակություն

Լուսինե Մարտիրոսյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ փոխվարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

Սեփական դիմումի համաձայն՝ Լուսինե Մարտիրոսյանը սեպտեմբերի 19-ին ազատվել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում նշանակվելու նպատակով։

Այս մասին Մարտիրոսյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության միջոցով:

«Պարոն Մաթևոսյան, շնորհակալ եմ Ձեր մարդկային բարձր որակների ու աշխատանքի նկատմամբ այդչափ պատասխանատու ու սրտացավ լինելու, ինձ վստահելու ու աշխատանքս գնահատելու համար։ Տիկին Վարդապետյան, շնորհակալ եմ Ձեզ այս պատասխանատու աշխատանքի առաջարկն ինձ անելու համար»,-գրել է Մարտիրոսյանը: