Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

44-օրա պատերազմում հաշմանդամություն ստացած ժամկետային զինծառայողը կմեկնի Կանադա՝ վերջույթների պրոթեզավորման համար

Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախյան 44-օրա պատերազմում հաշմանդամություն ստացած ժամկետային զինծառայող սերժանտ Արթուր Հովհաննիսյանին, ով առաջիկա օրերին կմեկնի Կանադա` Կանադայի Հայոց թեմի և Արագածոտնի թեմի նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը։