A
A
Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի խաղաց
Մոսկվայում շարունակվող շախմատի Оփեն փառատոնի կանանց մրցաշարում արդեն անցկացվել է 6 տուր: Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Գալոյանը 50 տոկոսանոց արդյունքով առայժմ բաժանում է 5-6-րդ տեղը: Հերթական պարտիայում մեր շախմատիստուհին սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Օլգա Գիրյայի հետ, որը նույնպես վաստակել է 3 միավոր:
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է մոնղոլ շախմատիստուհի Բատույագ Մոնգունտուլը, ով 6 հնարավորից վաստակել է 5 միավոր: Նրանից կես միավոր ետ է մնում ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը:
Ի դեպ, այսօր կայանալիք 7-րդ տուրում Լիլիթ Գալոյանը կհանդիպի հենց աշխարհի նախկին չեմպիոնուհու հետ: