Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid
A A
Պաշտոնական

Կովիդից մահվան 10 նոր դեպք՝ 1 շաբաթում

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք։

Այդ ընթացքում կատարվել է 6486 թեստավորում։ Գրանցվել է վարակից մահվան 10 նոր դեպք․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8679 դեպք է արձանագրվել։

1 շաբաթում առողջացածների թիվը՝ 2528։

Պատվաստումների վերաբերյալ 

Այս պահի դրությամբ կատարվել է ընդհանուր 2․252․516 պատվաստում։

Առաջին դեղաչափ ստացել է 1․148․535 քաղաքացի, իսկ ամողջապես պատվաստվածների՝ երկրորդ դեղաչափ ստացածների թիվը 1․024.035 է։ Խթանիչ՝ բուստեր դեղաչափ ստացել է 74․635 մարդ: