Բացել լրահոսը Փակել լրահոսը
befunky_collage_2022_09_18t215244_810.thumb
A A
Հասարակություն

Ամբերդ ամրոցի ճանապարհին բախվել են Nissan Tida-ները. կան վիրավորներ, վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Ալինա Պ․-ի վարած Nissan Tida մակնիշի և 36-ամյա Էդգար Ա.-ի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Երթևեկությունը նշված վայրում դարձել է միակողմանի, ինչի համար էլ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն դասակի ավագ տեսուչ Թաթոս Սուքիասյանն ու տեսուչ Նարեկ Ներսիսյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ պատասխանատուի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ Էդգար Ա․-ն եղել է ոչ սթափ։ Իսկ նրա հետ ավտոմեքենայում գտնվող ուղևորը դեպքի վայրում ասում էր, որ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի արգելակման խափանումը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։