Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal 17.09.
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային. Ֆուտզալի ԱԱ-2024 (տեսանյութ)

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց ՖԻՖԱ Ֆուտզալի 2024թ․աշխարհի առաջնության ընտրական հիմնական փուլը:

Ընտրական առաջին խաղում մեր թիմը հյուրընկալվելիս 4:3 հաշվով պարտության մատնեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: Հաղթական գոլը 40-րդ րոպեին խփեց Արթուր Մելքոնյանը:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 8-ին: Այդ օրը մեր թիմը կհյուրընկալի Չեխիայի ընտրանուն, որը սեպտեմբերի 20-ին կընդունի Բոսնիա և Հերցեգովինային: