Բացել լրահոսը Փակել լրահոսը
սեֆիլյան
A A
Քաղաքականություն Հասարակություն

ՌԴ-ի հետ համաձայնեցված ադրբեջանական ներխուժումը Մեղրի հնարավոր է կանխել․ Սեֆիլյան

Մեղրիի հատվածում ռուս սահմանապահների թիվը վերջին 3 շաբաթներին կտրուկ նվազել է, ռուսական զորքի ներկայություն այնտեղ գրեթե չկա՝ ի հակառակ ավելի վաղ սահմանված խիստ հսկողությանը, որն իբր արվել էր մաքսանենգության ու անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար:
 
Մեղրիում ռուսական զորքի աննախադեպ պասիվությունն ու ցուցաբերած այս վարքը մեզ հուշում է, որ մեր ոխերիմ դաշնակիցը թուրք-ադրբեջանական տանդեմին տալիս է Մեղրիի շրջան ներխուժելու իր լուռ համաձայնությունը, ինչի մասին ՄԱԿ ԱԽ նիստում համարձակություն ունեցավ բարձրաձայնելու ՀՀ ներկայացուցիչը, երբ հայտարարեց, որ Ադրբեջանը հարձակման է նախապատրաստվում Նախիջևանի կողմից:
 
Այս իրավիճակում հայկական կողմը, եթե գործնականորեն ցանկություն ունի կանխելու թշնամական հերթական հարվածը, ապա պարտավոր է պաշտոնական առաջարկով դիմել Իրանի իշխանություններին՝ տվյալ հատվածում օդային տարածքը փակելու խնդրանքով:
Այդ դեպքում տվյալ հատվածում մեր աշխարհագրական դիրքն ու ունեցած ներուժը հնարավորություն կտա կանխելու թշնամական ագրեսիան և ներխուժումը: