Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզիչ չկա, բայց մրցակիցներ` կան

Սպորտ
f610ee00a910008cd0c69249db06701a

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը չնայած դեռեւս գլխավոր մարզիչ չունի, սակայն արդեն հայտնի է, թե որ երկրների թիմերի հետ պայքար կմղի 2013 թվականի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

Այսօր ՈՒԵՖԱ նստավայրում տեղի ունեցավ վիճակահանության ժամանակ մեր երիտասարդականը ընդգրկվեց C խմբում, որտեղ հանդես կգան նաեւ Չեխիայի, Ուելսի, Չեռնոգորիայի եւ Անդորայի այդ տարիքային ընտրանիները:

2013թ Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ընտրական փուլին կմասնակցեն 52 երկրների հավաքականներ, որոնք բաժանվել են 10 խմբերի: Մրցաշարը կմեկնարկի այս տարվա մարտի 25-ին, իսկ կավարտվի 2012 թվականի սեպտեմբերի 10-ին:

Ընտրական 10 խմբերի հաղթողները եւ երկրորդ տեղը զբաղեցրած չորս լավագույն հավաքականները փլեյ-օֆֆում կխաղարկեն եզրափակիչ մրցաշարի 7 ուղեգրերը: Այդ հավաքականներին կմիանա Իսրայելի ընտրանին, քանի որ եզրափակիչ մրցաշարը անցկացվելու է այդ երկրում: