«Փյունիկը» 2:0 հաշվով հաղթեց «Սլովանին». Կոնֆերենցիաների լիգա
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Փյունիկն» այսօր անցկացրեց իր առաջին տնային հանդիպումը ՈՒԵՖԱ-ի Կոնֆեդերացիաների լիգայի խմբային փուլում։ Հայաստանի չեմպիոնը սեփական դաշտում ընդունեց Սլովակիայի չեմպիոն «Սլովանին»։
Առաջին խաղակեսում մեր թիմը երկու գոլ խփեց։ 35-րդ րոպեին Արտակ Դաշյանը հեռահար հարվածով բացեց հաշիվը, իսկ երկու րոպե անց Յուսուֆ Օտուբանջոն հաշվենկատ հարվածով գրավեց մրցակից դարպասի հեռավոր անկյունը։ Երկրորդ խաղակեսում թիմերին այլևս չհաջողվեց գրավել դարպասները:
Այդպիսով, «Փյունիկը» հաղթեց 2:0 հաշվով և վաստակեց առաջին երեք միավորները Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում: Մեր թիմը երկու տուրից հետո իր խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը` 3 միավորով ետ մնալով միանձյա առաջատար «Բազելից»:
Հաջորդ` 3-րդ տուրում, «Փյունիկը» կհանդիպի Վիլնյուսի «Ժալգիրիսի» հետ: Այդ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին, Երևանում: