Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sambo (2)
A A
Սպորտ

Հայաստանի սամբիստները կպայքարեն Եվրոպայի չեմպիոնության համար

Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր մեկնարկում է սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը պայքարի դուրս կգան պատանի սամբիստները: Հայաստանից հանդես կգան 7 պատանի և 2 աղջիկ։

Սեպտեմբերի 16-ին պայքարի դուրս կգան երիտասարդները, 17-18-ին ուժերը կչափեն մեծահասակները: Երիտասարդների մրցումներին Հայաստանից կմասնակցեն 7 տղա և մեկ աղջիկ։

Մեծահասակների հավաքականներում ընդգրկվել են 11 մարզիկ-մարզուհի։

 

Սպորտային սամբո

Տիգրան Կիրակոսյան - 58 կգ

Մաքսիմ Մանուկյան - 64 կգ

Կառլեն Մահինյան - 71 կգ

Բորիս Շատվերյան - 79 կգ

Դավիթ Գրիգորյան - 88 կգ

Արսեն Խանջյան - 98 կգ

 

Կանայք՝

Վարսիկ Գրիգորյան - 54 կգ

 

Մարտական սամբո

Համլետ Սուքիասյան - 58 կգ

Վահրամ Գրիգորյան - 64 կգ

Վաչիկ Վարդանյան - 71 կգ

Արման Ավանեսյան - 98 կգ

 

Հավաքականների հետ Սերբիա են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը և մրցավար Ազատ Անդրյանը: