Բացել լրահոսը Փակել լրահոսը
B51113BE-0B08-4BB0-B83D-15BFD1E8F7E8_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

CNN. Բայդենը Ռուսաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Թրեյսիի թեկնածությունը

Ամերիկայի ձայն

Նախագահ Ջո Բայդենը ծրագրում է Ռուսաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել Հայաստանում ԱՄՆ-ի ներկա դեսպան Լին Թրեյսիի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրներ։

Սպիտակ տունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր էր սեպտեմբերի 4-ից, երբ դեսպան Ջոն Սալիվանն ավարտեց իր պաշտոնավարումը, երբ երկկողմ լարվածությունը աճեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով:

Թրեյսին 2014-ից 2017 թվականներին աշխատել է Մոսկվայում որպես փոխդեսպան։

Մինչև 2019 թվականը Երևանում դեսպանի երդմնակալությունը, նա զբաղեցրել է Պետդեպարտամենտում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։ Լին Թրեյսին խոսում է ռուսերեն և լավ ծանոթ է ռուսական քաղաքականության իրողություններին։