Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայն «Փյունիկը»

Սպորտ
36604349cba09573298f060730bc0e8f

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն 400 ակումբների ցանկը: Դասակարգման հերթական ցուցակում հայկական ակումբներից ընդգրկվել է միայն Երեւանի «Փյունիկը»: Մեր չեմպիոնը զբաղեցնում է 349-րդ տեղը:

Ի դեպ, ադրբեջանական կայքէջերը անդրադառնալով այդ փաստին` հպարտորեն նշում են, որ «Ղարաբաղ» թիմը անհամեմատ ավելի բարձր տեղ է զբաղեցնում (241-246-րդ), քան հայկական ակումբը: Սակայն նույն կայքերը չեն նշում այն մասին, որ ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման ցուցակում իրենց ընտրանին 38 աստիճանով զիջում է մեր ազգային թիմին:

Առաջատարի դիրքը պահպանել է չեմպիոնների լիգայի հաղթող, Իտալիայի չեմպիոն ու գավաթակիր Միլանի «Ինտերը»: Հաջորդ երկու տեղերը զբաղեցնում են իսպանական «Բարսելոնան» եւ գերմանական «Բավարիան»: