A
A
Ուկրաինուհիները եւ Եվրո-2012-ը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի ղեկավարությունը օրենք է ընդունել, ըստ որի` 2012 թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ժամանակ կենտրոնական փողոցների շենքերի բնակիչները չեն կարող օգտվել իրենց պատշգամբներից, մասնավորապես` լվացք փռել կամ տնտեսական ապրանքներ պահել:
Դա բողոքի ալիք է առաջացրել «Ֆեմեն» կանանց պաշտպանության միության անդամների շրջանում, ովքեր բողոքի ցույց են կազմակերպել նման պատշգամբներից մեկում, հայտարարելով, որ դրանք ոչ թե ցուցասրահներ են, այլ օժանդակ շինություններ:
Նշենք, որ Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարը անցկացվելու է գալիք տարվա հունիսի 8-ից մինչեւ հուլիսի 1-ը, Ուկրաինայի եւ Լեհաստանի 8 քաղաքներում: