Բացել լրահոսը Փակել լրահոսը
1092396
A A
Քաղաքականություն

Հնդկաստանը կոչ է անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ

Հնդկաստանը տեղյակ է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ձեռնարկված հարձակումների մասին և կոչ է անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտարարել է Հնդկաստանի կառավարության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ պարոն Արինդամ Բագչին:

«Մենք տեսել ենք հաղորդագրությունները հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին՝ ներառյալ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորումը 2022 թ. սեպտեմբերի 12-13-ին: Կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Կարծում ենք, որ երկկողմ վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության և երկխոսության միջոցով: Որևէ կոնֆլիկտ չի կարող ռազմական լուծում ունենալ: Մենք կոչ ենք անում կողմերին հետամուտ լինել բանակցություններին՝ տևական և խաղաղ լուծման հասնելու նպատակով», - ասված է Հնդկաստանի ԱԳՆ-ի սեպտեմբերի 13-ի հայտարարության մեջ: