A
A
ԱՄՆ-ն պետք է անդրդվելի լինի հայ ժողովրդին աջակցելու հարցում ու ադրբեջանական բռնության դեմ. Կոնգրեսական
Աջակցիր «Ա1+»-ինՄիացյալ Նահանգները պետք է խիզախ ու անդրդվելի լինեն հայ ժողովրդին աջակցելու հարցում ու ադրբեջանական բռնության դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլայնը:
«Սա Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի վրա չսադրված ու անհիմն հարձակում է և վերջին պայմանավորվածությունների ակնհայտ խախտում, ու մենք պետք է նրան (խմբ, - Ադրբեջանին) պատասխանատվության հրավիրենք»,- գրել է նա: