A
A
Հերթը հասավ սումոիստներին
Ճապոնիայում մեծ սկանդալ ծագել այդ երկրի սրբությունը համարվող սումոյի շուրջ:
Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, ոստիկանությունը մի քանի հայտնի սումոիստների կասկածում է պայմանավորված մենամարտեր անցկացնելու մեջ: Իրավապահ մարմինների տրամադրության տակ հայտնվել են սումոիստների միջեւ կայացած մի քանի տարօրինակ հեռախոսազրույցներ:
«Մենք նույնպես կհետաքննենք այդ միջադեպը» - հայտարարել է երկրի Սումոյի միության նախագահ Հանարեգոման: Սա առաջին դեպքն է, որ անազնիվ պայքարի մեջ կասկածվում են սումոյիստները:
Հավելենք, որ անցած տարի Ճապոնիայի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվել էին գոլֆիստները, որոնք մեղադրվել են անլեգալ խաղադրույքներ կատարելու մեջ (շատ երկրների օրենքներով մարզիկները իրավունք չունեն խաղադրույքներ անել):