Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+borba 12.09..
A A
Սպորտ

Հրաչյա Պողոսյանը պարտվեց բրոնզե մեդալի համար մարտում

Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին չհաջողվեց նվաճեց երկրորդ մեդալը:

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 4:10 հաշվով պարտվեց ադրբեջանցի Տալեհ Մամադովին:

Հիշեցնենք, որ երեկ մեր ըմբիշ Մալխաս Ամոյանը հաղթել էր փոքր եզրափակիչում և նվաճել առաջին բրոնզե մեդալը:

Այսօր երեկոյան մեր 97 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Նրա մրցակիցը բուլղարացի Միլովն է: