Բացել լրահոսը Փակել լրահոսը
1092254
A A
Քաղաքականություն

Բրյուսելն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին. Պետեր Ստանո

 Բրյուսելն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին:

Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախում շփման գծի երկայնքով լարվածության աճի և Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացման հնարավոր ռիսկերի վերաբերյալ:

«Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը և շեղել կարգավորման շարունակական գործընթացը, որին Եվրամիությունը վճռականորեն աջակցում է և մնում է հանձնառու»,- նշել է Պետեր Ստանոն: