Երկրորդ ոչ-ոքին
Մոսկվայում շարունակվող շախմատի օփեն փառատոնի կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Գալոյանը չորս տուրից հետո վաստակել է 2 միավոր եւ ընթանում է 6-րդ տեղում:
Հերթական պարտիայում մեր շախմատիստուհին գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայայի հետ. կողմերը շատ արագ փոխանակեցին խոշոր խաղաքարերը եւ արդեն 26-րդ քայլին հաշտություն կնքեցին: Սա մեր մասնակցի երկրորդ ոչ-ոքին էր այս մրցաշարում:
Մինչ այդ Լիլիթ Գալոյանը երկարատեւ պայքարում հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Կարինա Համբարձումովային: Վերջինս 4-րդ տուրում հաղթեց Յոլանտա Զավադսկայաին եւ վաստակելով 1 միավոր, 10-րդ տեղից բարձրացավ 9-րդ հորիզոնական:
Աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են մոնղոլ շախմատիստուհի Բատույագ Մոնգունտուլը, չինուհի Սյու Չժաոն եւ ռուսաստանցի Բալենտինա Գունինան:
2-ական միավոր ունեն Օլգա Գիրյան, Ալեքսանդրա Կոստենյուկը, Վալենտինա Գունինան եւ Չժաո Սյուեն: