Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid 19 delta
A A
Պաշտոնական

Կովիդից մահվան 7 նոր դեպք է գրանցվել․ հաստատվել է վարակի 2575 նոր դեպք

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2575 նոր դեպք։

Այդ ընթացքում կատարվել է 7446 թեստավորում։ Գրանցվել է վարակից մահվան 7 նոր դեպք․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8669 դեպք է արձանագրվել։

1 շաբաթում առողջացածների թիվը՝ 2172։ 

Պատվաստումների վերաբերյալ 

Այս պահի դրությամբ կատարվել է ընդհանուր 2․249․396 պատվաստում։

Առաջին դեղաչափ ստացել է 1․147․288 քաղաքացի, իսկ ամողջապես պատվաստվածների՝ երկրորդ դեղաչափ ստացածների թիվը 1․023.452 է։ Խթանիչ՝ բուստեր դեղաչափ ստացել է 73․385 մարդ: