A
A
«Երազի իմ երկիր հայրենի»-ն արցախցի երեխաների կատարմամբ Ազատամարտիկների պուրակում՝ զոհվածների հայացքների ներքո (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ստեփանակերտում կայացավ Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նվիրված նրա հիմնադրման 30-ամյակին: Այս մասին գրառում է կատարել Արցախի Պետնախարար Արտակ Բեգլարյանը և կից տեսնոյւթը հրապարակել։
«Գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանի անզուգական գլխավորությամբ հրաշալի ձևով հանդես եկան երեխաները՝ երգելով հայրենասիրական, քնարական ու կատակային երգեր: Իսկ վերջում երգչախումբը գնաց Ազատամարտիկների պուրակ և զոհվածների հուշատախտակի մոտ երգեց «Երազի իմ երկիր հայրենի»-ն»,-գրել է նա: