Բացել լրահոսը Փակել լրահոսը
83436_b
A A
Հասարակություն

Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի հարակից դաշտում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 10-ին, ժամը 15։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի հարակից դաշտում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։54-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել Է մոտ 10 հա խոտածածկույթ։