Զոզուլիցաներ` վուվուզելների փոխարեն
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ առաջնության ժամանակ Ուկրաինայի եւ Լեհաստանի սպորտային մարկետինգի միությունը մտադիր է ֆուտբոլասերներին առաջարկել փողային նոր գործիք, որը կփոխարինի հայտնի վուվուզելներին:
Հիշեցնենք, որ ՀԱՀ-ում կայացած ֆուտբոլի աշխարհի 2010 թ եզրափակիչ մրցաշարի ժամանակ ֆուտբոլասերները խաղերին կարող էին օգտվել տեղի բնիկների շրջանում տարածված փողային գործիքից` վուվուզելից: Ճիշտ է, հետագայում ՖԻՖԱ-ն ցանկանում էր արգելել այդ գործիքի օգտագործումը հանդիպումներին, քանի որ դրանց ձայնը մեծ աղմուկ էր առաջացնում եւ ազդում էր ֆուտբոլիստների վրա: ՀԱՀ-ի նախագահի խնդրանքով նման որոշում, այնուամենայնիվ, չի ընդունվել:
Ուկրաինայում եւ Լեհաստանում ֆուտբոլասերներին կառաջարկվեն տրիպոլյան դուդուկներ, որոնց անվանում են զոզուլիցա: Դրանք իրենց չափերով փոքր են վուվուզելներից, բացի այդ ավելի մեղմ եւ հաճելի ձայն ունեն:
Սակայն Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Ստեֆան Ռեշկոն այդ կապակցությամբ ասել է, որ ՈՒԵՖԱ-ն հնարավոր է արգելի Եվրոպայի առաջնության ժամանակ օգտվել զոզուլիցաներից, քանի որ դրանք պատրաստվում են կավից, իսկ դրանցով կարելի է վնասվածքնեև հասցնել հանդիսականներին կամ խաղի մասնակիցներին: