Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դիակ
A A
Հասարակություն

Հայտնաբերվել է սեպտեմբերի 5-ից որպես անհետ կորած որոնվող 61-ամյա տղամարդու դիակը

Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի լճում ինքնությունը չպարզված, մարմնական վնասվածքներով տղամարդու դիակ էր հայտնաբերվել: Հայտնում է ոստիկանությունը։

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 5-ից բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 61-ամյա Վրեժ Պետրոսյանի դիակն է:
Կատարվում է նախաքննություն: