A
A
ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն առաջիկայում կայցելի Երևան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը առաջիկայում կայցելի Հայաստան:
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այս օրերին ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը գտնում է Բաքվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները քննարկելու համար: Մոտ ժամանակներում նախատեսվում է այց Երևան՝ նույն նպատակով»,-ասել է Զախարովան: