Բացել լրահոսը Փակել լրահոսը
1091949
A A
Հասարակություն

Արամ Ա կաթողիկոսը ՀՀ դեսպան Աթաբեկյանի հետ քննարկել են Հայաստանի և Լիբանանի ներկայիս կացությանն առնչվող հարցեր

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լիբանանի ներկայիս կացությանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

«Երեքշաբթի, 6 Սեպտեմբեր 2022-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբէկեանի:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ արծարծելու Հայաստանի ու Լիբանանի այժմու կացութեան առնչուած հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: