Բացել լրահոսը Փակել լրահոսը
3d1bbf730b2f489fa9443f461ee81a0d
A A
Հասարակություն

Արմավիրի մարզում Ford Transit-ը մխրճվել է բեռնատարի ավտոքարշակի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 01:30–ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Վահրամ Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 59-ամյա Կարապետ Գ.-ի վարած MAZ մակնիշի կցորդիչով բեռնատարը:

Վթարի հետևանքով Վ. Հարությունյանը, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 21-ամյա Հենրիկ Հ․-ն ու 33-ամյա Արա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: