Բացել լրահոսը Փակել լրահոսը
լամբադակամուրջ
A A
Պաշտոնական Հասարակություն

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի ստորին հատվածի երթևեկությունը դարձել է շրջանաձև

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Լամբադա» տրանսպորտային հանգույցի նորոգումն ավարտելուն զուգահեռ՝ Կոմիտասի, Ազատության պողոտաներ – Դավիթ Անհաղթի փողոց տրանսպորտային հանգույցում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ներկայումս հանգույցի ստորին հատվածում կազմակերպված է շրջանաձև երթևեկություն: