Բացել լրահոսը Փակել լրահոսը
russia-medical-workers-02-nc-jef-210722_1626971862336_hpMain_16x9_1600
A A
Հասարակություն

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 43.919-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 43 919-ով՝ նախորդ օրվա 40 231-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվն առավելագույնն Է դարձել մարտի 13-ից ի վեր, երբ արձանագրել են 44 989 հիվանդացած: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 19 265 521 դեպք:

Մահվան դեպքերի թիվը վերջին օրը կազմել Է 71՝ նախորդ օրվա 72-ի դիմաց. համավարակի սկզբից ընդամենը մահացել Է 383 829 մարդ: Մեկ օրում ապաքինման դեպքերի քանակը կազմել Է 30 775՝ նախորդ օրվա 32 876-ի դիմաց՝ մինչեւ 18 401 387, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: