Բացել լրահոսը Փակել լրահոսը
301472986_5509497752444784_2502027741512001889_n
A A
Հասարակություն

ՖիզԳորոդոկում քաղաքացիներ են բերման ենթարկվել

 
Ֆիզգորոդոկի բնակիչները իրենց ֆեյսբուքյան էջումահազանգում են՝

«Այսօր առավոտյան (ապօրինի շինաշխատանքները սկսելուց ու մեր ակտիվ պայքարի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց) Ռատկո ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում։

Մեր իրավական պայքարի արդյունքում բացահայտված խնդիրները դեռևս լուծում չեն գտել պատասխանատու մարմինների կողմից։
 
Ըստ մեր իրավաբանների ունեցած տեղեկությունների, շինթույլտվութունը հաստատված չէ, և որևէ շինաշխատանք տեղում չի կարեղ իրականացվել։
 
Առավոտից մեկնարկած աշխատանքներ հանդիպել են բնակիչների խաղաղ և օրինական դիմադրությանը՝ պահանջելով ներկայացնել վավեր շինթույլտվություն, որը ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ։
 
Այս պահին ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ երկու քաղաքացի՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ֆիզիկոս Միքայել Ագանյանցը»,-ասվում է գրառման մեջ։