Նիկոլ Փաշինյանը փորձում է շուստրիություն անի՝ Մոսկվայում բողոքի Բրյուսելից, իսկ Բրյուսելում՝ Մոսկվայից․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳործող իշխանություններին հաջողվել է մսխել Հայաստանի բոլոր ձեռքբերումները՝ անկախությունը, սուբյեկտայնությունը և դիրքը միջազգային հանրության մեջ, իսկ մեր բոլորի պարտքն է վերականգնել այն։ Այս մասին ՀՀ անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ հրավիրված միջոցառմանը նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Հարցին, թե ինչպիսին է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, պատգամավորը նշեց․ «Հայաստանը այսօր արտաքին քաղաքականություն չունի։ Ցավը կայանում է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է շուստրիություն անի՝ Մոսկվայում բողոքի Բրյուսելից, իսկ Բրյուսելում բողոքի Մոսկվայից»։
Հարցին, թե որքանով է հավանական համարում, որ Նիկոլ Փաշինյանը այսօր հրաժարական կտա, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Ես շատ կուզեմ, որ այդ ամենը իրականություն դառնա և իմ ուժերի ներածին չափով կաջակցեմ այդ ամենին։ Երբ որ ասում եմ «ես», նկատի ունեմ նաև այն քաղաքական թիմը, որի ներկայացուցիչն եմ նաև ես»։
Մանրամասները՝ տեսանյութում։